23.04.2025
Թուրք գեներալ. ՌԴ-ԱՄՆ պատերազմի դեպքում Անկարան Վաշինգտոնին չի աջակցի
prev Նախորդ նորություն

Մոգերինի. ԵՄ ոչ մի երկիր չի առաջարկել Սիրիայի հարցով պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ

ԵՄ ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

«Դա չի առաջարկվել ոչ մի անդամ երկրի կողմից։ Այդ հարցը շատ ակտիվորեն քննարկվում է ԶԼՄ-ներում, սակայն ոչ մեր հանդիպումներում»,- ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Մոգերինին։

Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին խոսակցությունները սկսվել են Հալեպում իրադրության սրացումից հետո, որտեղ ծանր մարտեր են ընթանում։ Արևմուտքը Սիրիայի իշխանություններին ու Ռուսաստանին մեղադրում է խաղաղ բնակիչներին ու զինված ընդդիմությանը ռմբակոծելու համար։
Թրամփ. Պատրաստ եմ Պուտինի հետ հանդիպել մինչև երդմնակալությունս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան