1.05.2025
Թրամփը Մոսուլի ազատագրման գործողությունները «լիակատար աղետ» է անվանել
prev Նախորդ նորություն

Bloomberg. ՌԴ դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ հնարավորությունները սպառվել են

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի հնարավորությունները գործնականում սպառվել են: Այս մասին հայտնել է Bloomberg-ը:

Գործակալությունը նշել է, որ Վաշինգթոնում քննարկվում է Սիրիայում վարվող քաղաքականության պատճառով Մոսկվայի դեմ սահմանափակումներ մտցնելու գաղափարը, սակայն տարբերակներն անչափ սահմանափակ են:

Այսպես, արմատական որոշում կլիներ էմբարգո սահմանել Ռուսաստանից էներգետիկ բոլոր մատակարարումների վրա, սակայն ԱՄՆ վարչակազմում աղբյուրները հայտնել են, որ Սպիտակ տանն այդպիսի միջոցները չեն դիտարկվում: Դա, առաջին հերթին, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ նման գործողություններն իմաստ կունենային Եվրոպայի հետ համատեղ նախաձեռնելու դեպքում, որն այդ պարագայում լուրջ վնաս կկրեր:

Գործակալության փորձագետները պարզաբանել են, որ ԱՄՆ-ի հնարավոր միջոցառումները կարող են այն անձանց առնչվել, որոնք կապ ունեն Սիրիայում ռուսական գործողության հետ: Միեւնույն ժամանակ, արգելող միջոցառումները շրջանցող ճանապարհներ կան, մասնավորապես՝ փողերի շրջանառությամբ պայմանավորված, ինչի հետ կապված համանման քայլերն անարդյունավետ են համարվում:

Հոկտեմբերի 20-ին Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը դեմ է հանդես եկել, որի օգտին էին նախապես արտահայտվել Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան:
Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ սրացում չի ցանկանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով