24.04.2025
Թուրքիայի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Մոսուլի ազատագրմանը
prev Նախորդ նորություն

Մոսկվան մտահոգված է Սիրիայի տարածքում Թուրքիայի օդային հարվածների առնչությամբ

Մոսկվան մտահոգված է Սիրիայի տարածքում Թուրքիայի հասցրած օդային հարվածների առնչությամբ: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական ռազմաօդային ուժերի իրականացրած օդային հարվածների մասին հաղորդումներին, մենք լսել ենք դրանց մասին: Մենք չափազանց անհանգստացած ենք նրանից, թե ինչ է տեղի ունենում: Ինչպես ես հասկանում եմ, խոսքը քրդերով բնակեցված շրջանների վրա օդային հարվածների մասին է»,- ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող են Սիրիայի տարածքում Թուրքիայի օդային հարվածներն ազդել Հալեպի շուրջ իրավիճակի վրա:

Պաշտանական Դամասկոսն արդեն իսկ արձագանքել է այս միջադեպին՝ հայտարարելով, որ բավականին կոշտ է արձագանքելու Թուրքիայի ավիացայի՝ Սիրիայաի օդային սահմանը հատելու փորձերին, չբացառելով անգամ ռազմական օդանավերի խոցելու հնարավորությունը:

Լավրովի խոսքով՝ «Թուրքիան այն կոալիցիայի անդամն է, որը ստեղծել է Միացյալ Նահանգները՝ հստակ հայտարարելով, որ կոալիցիան ստեղծվում է մի նպատակով՝ պայքարել ԻՊ-ի և «Ջեբհաթ ան- Նուսրա»-ի դեմ»։ «Ելնում եմ նրանից, որ Միացյալ Նահանգները, որպես այդ կոալիցիայի ղեկավար, կանի ամեն ինչ հայտարարված նպատակի շրջանակում մնալու համար»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Հատկանաշական է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը դրական է գնահատել Իրաքում եւ Սիրիայում Թուրքիայի մասնակցությունն "Իսլամական պետության" դեմ գործողություններում: Ավելի վաղ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ կային լուր տարաձայություններ սիրիական խնդրի ու հատկապես այնտեղ քրդական գործոնի վերաբերյալ:
ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը. ոչ մեկ չի պահաջել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար