23.11.2024
Թրամփ. Պատրաստ եմ Պուտինի հետ հանդիպել մինչև երդմնակալությունս
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Մոսուլի ազատագրմանը

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Անկարան ու միջազգային դաշինքի ուժերը եկել են համաձայնության, որպեսզի Թուրքիայի ռազմաօդային ուժերը մասնակցեն Իրաքի երկրորդ խոշոր քաղաքի՝ Մոսուլի ազատագրմանը։

Նախարարի խոսքերով՝ առանց Թուրքիայի մասնակցության, «անհնար» է ընդունել Մոսուլի ապագայի վերաբերյալ որոշումներ։ Ըշըքն ընդգծել է, որ Թուրքիան հրավիրվել է մասնակցելու Մոսուլի վերաբերյալ միջազգային հանդիպմանը, որն առաջիկա օրերին անցկացվելու է Փարիզում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մոսուլի վերաբերյալ քննարկումներին Թուրքիայի մասնակցությունը բնական է։ Առանց մեր մասնակցության անհնար է որոշումներ ընդունել»։