Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայեթին ԱՄՆ-ին կոչ է արել զերծ մնալ Սիրիայի կառավարական ուժերին հարվածելուց: Ինչպես հայտնում է իրանական Press TV-ին, Վելայեթին ամերիկյան հրամանատարության այդպիսի գործողությունները սիրիական բանակի դեմ համարել է ինքնասպանություն: Նա հիշեցրել է ԱՄՆ-ի բանակի երկու պարտությունների մասին Աֆղանստանում ու Իրաքում ու երրորդ արկածախնդրությունը Սիրիայում, որը շարունակվում է մինչև այժմ: Նա զգուշացրել է, որ այստեղ ԱՄՆ-ին սպասվում է էլ ավելի մեծ ռազմական պարտություն: