8.06.2025
Պուտինի եւ Թրամփի միջեւ քաղաքական փոխըմբռնում կա. Սերգեյ Լավրով
prev Նախորդ նորություն

Պուտինը զգուշացրել է Թրամփի հռետորաբանության և գործողությունների միջև հավանական տարբերության մասին

Նախընտրական հռետորաբանության և իրականության միջև միշտ տարբերություն կա։ Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում։

«Ինչ վերաբերվում է ԱՄՆ նորընտիր նախագահին, մենք բոլորս լավ գիտենք, որ նախընտական հռետորաբանության և իրական քաղաքականության միջև, գործնականորեն բոլոր երկրներում, մեծ տարբերություն կա»,-ասել է Պուտինը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների առաջնորդների գագաթնաժողովի մամլո ասուլիսին։

Պուտինը նաև հայտարարել է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հասնել ՌԴ հետ հարաբերությունների բարելավմանը։

«Իմ կողմից ես, իհարկե, նույն բանն եմ արել»,-ասել է Պուտինը։

Անդրադառնալով Թրամփի հետ հանդիպման հավանականությանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ հանդիպման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ։
Italexit. ԵՄ–ն կազմաքանդման եզրին է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին