23.11.2024
Պուտինը զգուշացրել է Թրամփի հռետորաբանության և գործողությունների միջև հավանական տարբերության մասին
prev Նախորդ նորություն

Italexit. ԵՄ–ն կազմաքանդման եզրին է

Բրեքսիտից ու Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Եվրոպան պատրաստվում է նոր, էքզիստենցիալ ճգնաժամի։

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին պատրաստվում է դեկտեմբերի 4-ին սահմանադրական հանրաքվե անցկացնել, որը կարող է երկիրը եվրոգոտուց դուրս բերելուն հանգեցնել։

Հիմնական պատճառները կապված են Իտալիայի տնտեսական վիճակի հետ. 1999թ.–ին Իտալիան մտել է եվրոյի գոտի, ինչը հանգեցրել է 5%–ով տնտեսական անկման, և դա այն դեպքում, երբ Գերմանիայում ու Ֆրանսիայում այն աճել է 10%–ով, փոխացնում է forexpf.ru կայքը։

Խնդրի երկրորդ պատճառը ԵՄ–ի անկարողությունն է ստեղծել համապատասխան տնտեսական ու բանկային միություն`2010-2012թթ.–ի ճգնաժամերից հետո։

Իտալիայում այսօր երեք ընդդիմադիր կուսակցություններ հանդես են գալիս եվրոգոտուց Իտալիայի դուրս գալու օգտին։ Դրանք են Հինգ աստղ կուսակցությունը, Սիլվիո Բեռլուսկոնիի Forza Italia–ն, ինչպես նաև անջատողական Lega Nord կուսակցությունը:

Հինգ աստղ կուսակցությունը ղեկավարում է պոպուլիստ ու կոմիկ Բեպպե Գրիլլոն, ով հանդես է գալիս Իտալիան ԵՄ-ից դուրս բերելու հանրաքվեի անցկացման օգտին։

Իտալիայի ու Ֆրանսիայի դուրս գալը եվրոգոտուց կարող է հանգեցնել պատմության մեջ խոշորագույն դեֆոլտի։ Իտալիայում հանրաքվեի արդյունքները գուշակելը շատ բարդ է. Ipsos Mori սոցհարցումների համաձայն՝ ԵՄ–ի կազմում գտնվողների ցանկացողների թիվը կազմում է 52, իսկ ԵՄ–ից դուրս գալու օգտին հանդես եկողներինը` 48%, փոխանցում է expert.ru։