Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Ոլետը գաղտնի այցելել է Սիրիա, և այդ երկրի հյուսիսում անցկացրել շուրջ 11 ժամ, հայտնում է «Բի-բի-սի»-ն: Ինչպես նշում է ԱՄՆ իշխանությունները, այցի ժամանակ Ոլետը հանդիպել է ամերիակցի ռազմական խորհրդատուներին ու Սիրիայի դեմոկրատական բանակի առաջնորդների հետ, որի մաս են կազմում քրդական ինքնապաշտպանական ջոկատները եւ տարաբնույթ արաբական ընդդիմադիր խմբավորումներ: Նա քննարկել է իսլամիստների մայրաքաղաք Ռաքքայի վրա հարձակման պատրաստության հարցերը, հայտնում է Associated Press-ը: Հանդիպումից հետո Ոլետը հայտարարել է, որ ճիշտ եւ արդարացված մոտեցում է տեղական ինքնապաշտպանական ուժերի պատրաստումը ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: «Ես հեռացա այնտեղից իրենց հնարավորությունների եւ մեր՝ նրանց աջակցելու պատրաստակամության նկատմամբ աճող վաստահությամբ: Կարծում եմ այս մոդելն աշխատում է եւ աշխատում է բավականին լավ», - ասել է նա: Ընդդիմադիր Սիրիական դեմոկրատական բանակ ալյանսի մեջ մտնում են շուրջ 25 հազար քրդական աշխարհազորայիններ ու 5 հազար արաբ մարտիկներ: ԱՄՆ հույս ունեն մեծացնել արաբների քանակը տվյալ ռազմական միավորման շրջանակներում: Այսօրվա դրույթմաբ Սիրիայում են գտնվում շուրջ 200 ամերիկացի ռազմական խորհրդատուներ: