Բեռլինը պատասխանեց Հայոց ցեղասպանության հարցում Անկարային զիջումների գնալու լուրերին

265
Գերմանիայի կառավարությունը մեկնաբանել է Der Spiegel-ի տարածած տեղեկությունը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից հետ կանգնելու մասին: Հանդեսը գրել էր, որ այդ պահանջը առաջ է քաշել Թուրքիան և Բեռլինը պատրաստ է դրան համաձայնվել:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը պատասխանել է Der Spiegel-ի հրապարակմանը, որը կառավաությունը պատրաստ է զիջումների գնալ Թուրքիային և հեռու մնալ Բունդեսգաղի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցում: Նա նշել է, որ այդ մասին խոսք լինել չի կարող: "Գերմանիայի Բունդեսթագն իրավունք ունի և հնարավորություն արտահայտվել ցանկացած թեմայով, եթե դա ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունն աջակցում է գերմանական խորհրդարանի այդ սուվերեն իրավունքը", - փոխանցում է նրա խոսքերը DW-ն.

Ըստ նրա, կառավարությունն լիազորություններ չունի, որպեսզի միջամտի իշխանության այլ օրգանի աշխատանքներին և որևէ կերպ գնահատի նրա գործունեությունը: Նա նաև հավելել է, որ Բունդեսթագի բանաձևն իրավական պարտավորություններ չի պարունակում: Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ Բունդեսթագն իրավունք ու ազատություն ունի կարծիք հայտնել քաղաքական հարցերի շուրջ: Սակայն նրա խոսքով, ամեն բանաձև չէ, որ իրավական ուժ ունի:

Գերմանական Spiegel Online պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը մտադիր է «քաղաքական ժեստ» անել Անկարային և հետ կանգնել Բունդեսթագի ընդունած բանաձևից, որն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն: Այս մասին պարբերականին հայտնել են նրա աղբյուրները:

Նրանց հաղորդմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Դաշնային կանցլերի գերատեսչությունը պայմանավորվել են, որ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հանդես կգա մամուլի առջև և կառավարության անունից կտարածի հայտարարություն, որ բանաձևը պարտադիր "իրավական ուժ չունի" կառավարության համար, որ "դա Բունդեսթագի քաղաքական հայտարարությունն է"՝ առանց իրավական նշանակության: Բեռլինում ակնկալում են, որ փոխարենը Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ կտա այցելել «Ինջիրլիքի» ավիաբազա: Թուրքիան Բունդեսթագի կողմից այդ բանաձևի ընդունումից հետո գերմանացի պատգամավորներին թույլ չի տվել այցելել «Ինջիրլիք»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...