23.11.2024
Բեռլինը պատասխանեց Հայոց ցեղասպանության հարցում Անկարային զիջումների գնալու լուրերին
prev Նախորդ նորություն

Արաբագետ. Սիրիայի հարցում սկզբունքային զիջումներ Օբաման ՌԴ-ից չի կորզի

Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շատ դժվար են ընթանում, քանի որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշումները Սիրիայի հարցում տարբերվում են: Այստեղ սկբունքային զիջումներ չեն կարո լինել: ԱՄՆ-ը կողմ է Սիրիայում ապառազմականացված տարածքների ու անթռիչք գոտիների ձևավորմանը:

Ամերիկացիները կոչ են անում ՌԴ-ին հանդես գալ միջնորդի դերում ու համոզել Բաշար Ասադին գնալ զիջումների: Սակայն դա անընդունելի է, քանի որ կնշանակի Սիրիայի իշխանությունների կողմից սեփական տարածքի մի մասից հրաժարում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը: Նրա խոսքով, թուրքական ռազմական ներխուժումը պայմաններ է ստեղծել, որ Սիրիական ազատ բանակը՝ ծայրահեղական ընդդիմությունը սեփական անկլավը ստեղծի ու այն վերահսկի: Սակայն ոչ սիրիական իշխանությունների, ոչ ՌԴ-ի համար դա ընդունելի չէ, փոխանցում է pnp.ru կայքը: Նա նշել է, որ միակ զիջումների, որ մասին հնարավոր է խոսել դրանք ահաբեկչական խմբավորումների ու սիրիական առողջ ընդդիմության ցուցակների ճշգրտումն է: