28.03.2024
Արաբագետ. Սիրիայի հարցում սկզբունքային զիջումներ Օբաման ՌԴ-ից չի կորզի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

The Wall Street Journal. Օբաման վարում է անատամ արտաքին քաղաքականություն

ԱՄՆ-ը դարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների դիտորդ՝ Բարաք Օբամայի անատամ արտաքին քաղաքականության պատճառով, փոխանցում է The Wall Street Journal-ը:

Հոդվածի հեղինակ Ուիլյամ Գէլթսոնը հիշեցնում է Օբամայի հետ տեղի ունեցած միջադեպը՝ Չինաստանի օդանավակայանում: Նրա խոսքով, չինական իշխանությունները Օբամային և նրա օգնականներին վերաբերվել են անհարգալից:

Փորձագետը նշել է, որ համաշխարհային առաջնորդներն առհամարական վերաբերմունք են ցուցաբերել Օբամայի նկատմամբ: ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի ռեժիմի մասին համաձայնագիրը տապալվել է, իսկ ԱՄՆ-ի՝ Սիրիայում ՌԴ-ի հետ համաձայնության գալու փորձերը տապալվել են:

Ըստ նրա, ոչ ՌԴ-ն կխորանա չինական ճահիճ, այլ Օբաման: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ վերադարձնել երկրին տարածաշրջանային առանցքային խաղացողի կարգավիճակ, իսկ ԱՄՆ-ն ստիպված էր նահանջել:
Իրանի ԱԳՆ. Սիրիայում հրադադարը չպետք է օգտագործվի ահաբեկիչներին զենք փոխանցելու համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար