22.04.2025
Օլանդ. Սիրիայում Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիայի
prev Նախորդ նորություն

Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ-ի գործունեության առանցքային ուղենիշներից մեկը՝ չինականն է

Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գրասենյակում ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետական քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ: Այդ մասին ասված է հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են եվրասիական ինտեգրմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից մեկն արտաքին ուղղություններով աշխատանքն է:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կատարում է տարեսկզբին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից նշված և մեր միության այլ երկրների նախագահների կողմից հավանության արժանացած խնդիրները: 2016 թվականն իսկապես հանձնաժողովի համար դարձել է երրորդ երկրների և կարևոր ինտեգրացիոն միավորումների հետ միության տնտեսական հարաբերությունների խորացման տարի»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է նաև, որ այդ առումով աշխատանքի կարևոր ուղղությունը չինականն է: «Չինաստանի հետ բանակցային գործընթացը սկսվել է: Օգոստոսին կայացել է աշխատանքային խմբերի մակարդակով բանակցությունների առաջին փուլը: Երկրորդը նախատեսված է հոկտեմբերին: Հիմնական խնդիրն է գտնել առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ որոշումներ եւ արագացնել Մետաքսի ճանապարհի պրոյեկտի համադրումը Եվրասիական տնտեսական միության հետ»,- ասել է նա։
Բեռլինը պատասխանեց Հայոց ցեղասպանության հարցում Անկարային զիջումների գնալու լուրերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան