21.08.2025
ԵԱՏՄ-ում ստեղծվել է սանիտարական-համաճարակաբանական ոլորտի խորհուրդ. Տիգրան Սարգսյան
31.05.2016
ԵԱՏՄ-ում ստեղծվել է սանիտարական-համաճարակաբանական ոլորտի խորհուրդ. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր խորհրդի նիստում որոշում է կայացվել ստեղծել ԵԱՏՄ անդամ պետությունների սանիտարական-համաճարակաբանական ոլորտի ղեկավարների խորհուրդ։ Այս մասին նիստն ամփոփող ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնում է ТАСС-ը, ։ «Որոշում է կայացվել ստեղծել ԵԱՏՄ-ի նոր օժանդակ մարմին՝ կառույցի անդամ-երկրների սանիտարական-համաճարակաբանական բարեկեցության ապահովման մարմինների ղեկավարների խորհուրդ»,-ասել է Սարգսյանը։ Նա նշել է, որ Խորհուրդը կոչված է լինելու բազմակողմանի աջակցություն ցուցաբերել միության երկրներին՝ այդ ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու և լիազորված մարմինների փոխգործակցությունը համակարգելու համար։