22.04.2025
Թուրքիան չի պատրաստվում լքել ՆԱՏՕ-ն
prev Նախորդ նորություն

Ավստրիայի կանցլեր. Թուրքիային համագործակցության նոր ձևաչափ պետք է առաջարկել

Եվրամիությունը պետք է Թուրքիային համագործակցության նոր ձեւաչափ առաջարկի անդամակցության ֆիկտիվ բանակցությունների փոխարեն։ Այս մասին APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը։

Նա կոչ է արել տնտեսության, անվտանգության եւ միգրացիայի ոլորտներում կողմերի համագործակցության պլան մշակել, որը կարտահայտեր իրականությունը։ «Մինչ մենք կառչել ենք ԵՄ–ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցություններից, մենք ժամանակ ենք կորցնում համագործակցության նոր ձեւեր մշակելու համար»,– ասել է Ավստրիայի կանցլերը։

Նա նշել է, որ Վիեննան մտադիր է Եվրամիության մակարդակով հանդես գալ Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների դադարեցման նախաձեռնությամբ։

Կանցլերի խոսքով՝ դա չպետք է սպառնալիքի տակ դնի միգրացիոն գործարքը, որի շրջանակում ԵՄ անդամ երկրները կարող են Թուրքիա հետ ուղարկել ապօրինի փախստականներին։ Ընդհանուր առմամբ նա կարծում է, որ բանակցային ճանապարհով Թուրքիային Եվրոպային մերձեցնելու հիպոթեզը կեղծ դուրս եկավ։
ՌԴ օդուժը Սիրիայում ավելի քան 150 զինյալներ է ոչնչացրել (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան