23.11.2024
Փորձագետներ. Ռուսական ավիաբազան Սիրիայում՝ Մերձավոր Արևելքի կայունացնող գործոն
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի պատրաստվում լքել ՆԱՏՕ-ն

Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ո՛չ Եվրամիության, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից, սակայն թույլ չի տա թելադրել իր արտաքին քաղաքականությունը: Այս մասին ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դեսպանի խոսքով՝ Թուրքիան չի պատրաստվում լքել ՆԱՏՕ-ն, խոսք չկա նաեւ ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու մասին, դրանք ուղղակի «սպեկուլյացիաներ են»: Դիվանագետը նշել է, որ Թուրքիան հետաքրքրված է բոլոր կողմերի հետ համագործակցության զարգացմամբ: Յարդըմը հավելել է, որ Թուրքիան ձգտում է ԵՄ անդամ դառնալ, սակայն դա չի նշանակում, որ ամեն բան ծրագրավորված է ըստ դրա եւ հանուն այն նպատակի: