23.11.2024
Sky News. Ապօրինի զենքն Ուկրաինայից առաքվում է Եվրոպա ու Մեևձավոր Արեւելք
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Ռուսական ավիաբազան Սիրիայում՝ Մերձավոր Արևելքի կայունացնող գործոն

Պետդուման և Դաշնային Խորհուրդը նախապատրաստվում են վավերացնել ՌԴ զինված ուժերի ավիացիոն խումբը Հմեյմիմում տեղակայելու համաձայնագիրը:

Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ ռուսական զորքերի տեղակայումը Միջերկրական ծովի ափին շատ կարևոր է: «ԱՄՆ-ը ունի ամբողջ աշխարհում 400 ռամզաբազաներ ևս այդքանը գտնվում են կոնսերվացված վիճակում, իսկ ՌԴ-ը ունի ընդամենը ութ ռազմակայան՝ Տաջիկստանում, Ղրղզստանում, ՀՀ-ում, Բելառուսում, որոնք անգամ ռազմաբազաները չեն, այլ ռազմական կոնտինգետնտի ժամանակավոր տեղակայման վայրեր: Սիրիայում ռուսական ռազմակայանի ստեղծումը շատ կարևոր է», - փոխանցում է նրա խոսքը АиФ.ru կայքը:

Նա նշել է, որ ՌԴ-ի և Սիրիայի իշխանությունների այդ որոշումը ոգևորությամբ չի ընդունվելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից: Դաշնային Խորհրդի միջագային հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Սիրիայում ռազմակայան տեղակայելով ՌԴ-ը հավասարակշռություն է հաստատում Մերձավոր Արևելքում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը գործողություններ է կատարում թուրքական ռազմակայանից: Այդ ռազմակայանը ՌԴ-ին անհրաժեշտ է մի քանի տարով՝ նախկինում իրենք ունեցել են ռազմակայաններ Կուբայում, Վիետնամում: Ըստ նրա, ահաբեկչություններից ՌԴ-ը պետք է պաշտպանվի հեռակա սահմաններում, այդ թվում Սիրիայում:

Ըստ նրա այս որոշումը մտահոգություններ է առաջցրել ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ում, քանի որ վկայում է ՌԴ ու Սիրիայի իշխանությունների երկարատեւ հարաբերությունների մասին, իսկ ամերիկացիների ձեւավոորած կոնստրուկցիան փուլ է գալիս:

Նույն կարիծքի է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն: Նրա խոսքով, ռուսական ավիաբազան Սիրիայում՝ այդ երկրի ու Մերձավոր Արևելքի կայունացնող գործոն է: Համաձայնագիրը ռուսական զինվորականների միջազգային ճանաչված կարգավիճակ է տրամադրում: Հմեյմիմը լավ կահավորված ռազմակայան է, նրա ենթակառուցվածքները բարելավվում են, ապահովված է կայանի արտաքին պաշտպանությունը: