23.11.2024
Յունկեր. Թուրքիան դեռեւս պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ
prev Նախորդ նորություն

Sky News. Ապօրինի զենքն Ուկրաինայից առաքվում է Եվրոպա ու Մեևձավոր Արեւելք

Sky News հեռուստաալիքը հետաքքնության արդյունքում պարզել է, որ Ուկրաինայից Արեւելյան Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք առաքվում է ապօրինի զենքի եւ զինամեթերքի անսահամանփակ քանակություն: Հետաքննությունն ամբողջությամբ տեղադրված է հեռուստաընկերության կայքէջում:

Հեռուստաալիքն ամիսներ շարունակ բանակցել է «Ռումինիայից խմբավորման» հետ, որից հետո այն առաջրկել է լրագրողներին գալ «երկրում առանձնացված որոշակի տարածք» եւ ցուցադրել այն, ինչ իրենք առաքում են Ուկրաինայից ու առաջրկում գնորդներին: Sky News-ը նշում է, որ իրենց գործողություններում հրանքներ չեն եղել: Խմբավորման անդամներն իմացել են, որ հրավիրում են լուրերի ծառայության ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ցուցադրել, որ զենք գնելը «համեմատաբար պարզ բան է»: «Նրանք կարծում էին, որ մենք էլ ենք պատրատվում զենք գնել», - նշվում է հետաքննության մեջ:

«Խմբավորման անդամների համար մեկ էր, թե մենք ովքեր ենք, եթե մենք պատրաստ ենք վճարել: Հանդիպման ժամանակ նրանք մեզ ասացին, որ զենք կվաճառեն ցանկացած մեկին՝ լինի այն բանկ թալանող, մարդասպան, թե ահաբեկիչ», - նշում են հեռուստաալիքի լրագրողները՝ հավելելով, որ հանդիպելով խմբավորման անդամներին նրանք տեղափոխվել են անտառի խորք, որտեղ հեռախոսային կապը չի գործել:

Լրագրողներին ստուգելուց ու խուզարկելուց հետո, ցուցադրել են զնքը եւ զինամթերքը: Ռումինական խմբավորման անդամները հավաստել են, որ կարող են առաքել հրազենի հազարավոր նմուշներ իր զինամթերքով: «Մենք այն ձեռք ենք բերում Ուրաինայից ռազմամթերքի հետ միասին, այնքան, որքան ցանկանաք», - ասել է խմբավորման անդամներից մեկը: «Նրանք պնդում էին, որ իրենց զենքը առաքվում է Ուկրաինայից Ռումինիա, որից հետո տեղափոխվում Արեւելյան Եվրոպա ու Մերձավոր Արեւելք», - նշվում է հետաքքնության մեջ:

Միեւնույն ժամանակ խմբավորման անդամները հայտնել են, որ վաճառում են հիմնականում հրազեն, սակայն ունեն սերտ կապեր այլ խմբավորման հետ, որը մասնագիտավցում է ծանր զենք-զինամթերքի վաճառքի վրա: Ավանդաբար, նշում է հեռուստաալիքը, ահաբեկչություններն առանձնանում են ռումբերի կիրառմամբ, սակայն այժմ իրավիճակը փոխվել է. «Ավտոմատ հրազենը սպանում է ավելի շատ մարդկանց եւ այն ավելի հեշտ է փոխադրել ու կիրառել»: