23.11.2024
Stratfor. Պեկինը և Մոսկվան պատրաստ են տապալել ԱՄՆ-ի ազդեցությունը
13.07.2015
Stratfor. Պեկինը և Մոսկվան պատրաստ են տապալել ԱՄՆ-ի ազդեցությունը

ԲՐԻԿՍ երկրների և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովները նոր դարաշրջան են բացում Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերություններում: Այդ մասին նշում են Stratfor ընկերության վերլուծաբանները: Շանհայի համագործակցության կազմակերպությունում նոր անդամների՝ Հնդկաստանի և Պակիստանի ներգրավվումը ապագա տնտեսական տարածքի համար նոր հիմք է ծառայելու, որը կարող է պայքարել ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեմ՝ թուլացնելով ամերիկյան տնտեսական այնպիսի լծակներ, ինչպիսիք են պատժամիջոցներն ու դոլարով նավթի վաճառքը: Փորձագետները նշում են, որ եվրագոտում ճգնաժամի, Ուկրաինայում անկայունության և Հարավ-չինակնա ծովում խնդիրների ֆոնին ՌԴ-ը և Չինաստանը անհրաժեշտություն և հնարավորություն են ստեղծում տապալել ԱՄՆ-ի ազդեցությունը՝ հենվելով այն ուժերի վրա, որոնք գոյացել են համագործակցության արդյունքում: