23.11.2024
Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ-ի անդամ երկրների Վարչապետների խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

Հարցում. ԱՄՆ-ը և Թուրքիան՝ ՌԴ-ի գլխավոր թշնամիներն են

Լևադա-կենտրոնի իրականացրած սոցհարցման տվյալները ցույց են տալիս, որ ռուսաստանցիները երկրի գլխավոր թշնամիներ են համարում ԱՄՆ-ին, Ուկրաինային և Թուրքիային: Այդ մասին փոխանցում է "Ведомости" թերթը:

Հարցման մասնակիցների մեծամասնության (72%) կարծիքով, ՌԴ-ի նկատմամբ ամենամեծ թշնամանք է տածում ԱՄՆ-ը: Երկրորդ տեղում Ուկրաինան է (48%, չնայած 2015թ.-ին այդպես էր կարծում հարցվածների 37%), իսկ երրորդ տեղում է Թուրքիան՝ 29%:

Ըստ հարցման, ՌԴ-ի գլխավոր բարեկամներ են՝Բելառուսը(50%), Ղազախստանը(39%) և Չինաստանը՝ 34%: Հարցման մասնակիցների մեծամասնությունը վատ են վերաբերվում ԱՄՆ-ին(70%) և ԵՄ-ին(62%):