23.11.2024
Էրդողանը սպառնացել է Մերկելին հարաբերությունների վատացմամբ Ցեղասպանության բանաձևի հետ կապված
prev Նախորդ նորություն

Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ-ի անդամ երկրների Վարչապետների խորհրդի նիստը

Բիշքեկում հունիսի 7-ին տեղի կունենա ԱՊՀ-ի անդամ երկրների Վարչապետների խորհրդի նիստը, հայտնում է ՌԴ-ի կառավարության մամուլի ծառայությունը:

Օրակարգում 16 հարց է, որոնք Համագործակցության կենսագործունեության այժմեական ուղղությունների լայն սպեկտ են ընդգրկում: Հիմնական ուշադրությունը կհատկացվի առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը, էներգետիկայի եւ առողջապահության, մարդասիրական ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ մթերային անվտանգության ուժեղացմանը եւ նորարարական փոխգործակցության ծրագրի իրականացմանը:

Մամուլի ծառայության տվյալներով, նախատեսված է 2011-ի հոկտեմբերի 18-ին Ազատ առեւտրի գոտու պայմանագրի մասնակից պետությունների միջեւ արձանագրություն ստորագրել պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին, Ագրոբազմազանության պահպանման վերաբերյալ կոնվենցիա, հաստատել «ԱՊՀ-ի երկրների բնակչության առողջություն» ռազմավարությունը:

Բացի այդ, ստորագրության են նախատեսված համաձայնագրեր ԱՊՀ-ի պետություններում էլեկտրաէներգետիկայի օբյեկտներում վթարների մասին տեղեկատվության փոխանակման, ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխության մասին տեղեկատվական փոխգործակցության վերաբերյալ:

Նախատեսված է, որ Բիշքեկում կընդունվի նաեւ ԱՊՀ-ի երկրների համագործակցության կոնվենցիան քիմիական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ եւ դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանը: