23.11.2024
Քեմերոն. Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա ԵՄ անդամ
prev Նախորդ նորություն

Արևմուտքը հակառուսական պատժամիջոցներով է Կիևին համոզում իրականացնել բարեփոխումներ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և ընդամենը վերջերս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդական նշանակված Անդերս Ֆոգ Ռասմուսենը պաշտոնական Կիևին հուշել է, թե ինչպես հասնել Ռուսաստանի դեմ Եվրամիության կիրառած պատժամիջոցների ժամկետի երկարաձգմանը:

«Ուկրաինայի համար ավելի դյուրին կդառնա համոզել Եվրամիությանը երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները, եթե Կիևը արդյունք և առաջընթաց գրանցի բարեփոխումներում և կոռուպցիայի դեմ պայքարում», - հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հայտնում է Reuters գործակալությունը: Նրա խոսքով, պատժամիջոցների ժամկետի երկարաձգումը միակ միջոցն է Ռուսաստանի վրա ճնշում գործադրել Դոնբասում հակամարտության կարգավորման հարացում:

Ուկրաինական ճգնաժամի և Ղրիմն իր կամ ընդգրկելու պատճառով Արևմուտը բացի անհատական պատժամիջոցներից, բավականին ցավոտ սանկցիաներ կիրառեց Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների նկատմամբ: Ի պատասխան Մոսկվան կիրառեց առևտրային պատժամիջոցներ մի շարք արևմտյան պետությունների նկատմամբ: Արևմուտքում վստահ են, որ Մոսկվան է աջակցում է Դոնբասի անջատականներին, սակայն Կրեմլը կտրականապես հերքում է այդ պնդումները:

Վերջերս սակայն մի շարք արևմտյան պետություններ, այդ թվում Գերմանիան նշում են, որ Եվրամիությունում գնալով դժվար է դառնում համաձայնության գալ Ռուաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում: «Եվրամիությունում հակառուսական պատժամիջոցներին ըդդիմացողների քանակն ավելացել է: Անցյալ տարվա հետ համեմատած այժմ դժվար կլինի միասնական վերաբերմունք ձեւավորել այս հարցին: Բայց չնայած այդ հանգամանքին, մենք ձգտելու ենք դրան», - ասել էր Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերը:

«Արևմտյան երկրների ներկայացուցիչներից եմ տեղեկացել, որ պատժամիջոցների երկարաձգման իրենց պատրաստակամությունը պայմանավորված է նաև Ուկրաինայի տրամադրվածությունից կյանքի կոչել իրական բարեփոխումները, - ասել է Ռասմուսենը:- Ուստի իմ՝ որպես նախագահի խորհրդականի նպատակն է կանոնակարգել երկկողմ համագործակցությունը: Մի կողմից արևմտյան առաջնորդներին ես պետք է համոզեմ, որ Ուկրաինան արդեն իսկ իրականացրել է լուրջ բարեփոխումներ, իսկ մյուս կողմից տեղեկացնելու եմ նախագահին, թե ինչ են ասում իմ զրուցակիցները, որպեսզի ուկրաինական իշխանությունները հստակ իմանան, թե ինչն է Արևմուտքի համար առաջնահերթություն»:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նաև տեղեկարցրել է, որ Ուկաինայի գործող իշխանություններն իրականացրել են ավելի շատ բարեփոխումներ, քան այդ երկրում տեղի է ունեցել վերջին 20 տարիների ընթացքում: Սակայն Արևմուտքի աջակցության շարունակականությունն ապահովելու համար, նշում է Ռասմուսենը, անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների իրականացման գործընթացը: