23.11.2024
Արևմուտքը հակառուսական պատժամիջոցներով է Կիևին համոզում իրականացնել բարեփոխումներ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում ստեղծվել է սանիտարական-համաճարակաբանական ոլորտի խորհուրդ. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր խորհրդի նիստում որոշում է կայացվել ստեղծել ԵԱՏՄ անդամ պետությունների սանիտարական-համաճարակաբանական ոլորտի ղեկավարների խորհուրդ։

Այս մասին նիստն ամփոփող ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնում է ТАСС-ը, ։

«Որոշում է կայացվել ստեղծել ԵԱՏՄ-ի նոր օժանդակ մարմին՝ կառույցի անդամ-երկրների սանիտարական-համաճարակաբանական բարեկեցության ապահովման մարմինների ղեկավարների խորհուրդ»,-ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ Խորհուրդը կոչված է լինելու բազմակողմանի աջակցություն ցուցաբերել միության երկրներին՝ այդ ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու և լիազորված մարմինների փոխգործակցությունը համակարգելու համար։