23.11.2024
ԱՄՆ-ը
16.03.2015
ԱՄՆ-ը "ստիպված" է ընդունել Ասադի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կարևորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների անցկացումը՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար: Մինչ այդ, ԱՄՆ-ն պնդում էր, որ հակամարտությունը չի կարող ավարտվել՝ առանց Ասադի հրաժարականի: ,-բազմաթիվ անգամ հայտարարում էր Քերրին: Քերրին նշել է, որ ամերիկյան իշխանությունները ի վերջո ստիպված են բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ երկրում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: , - նշել է Քերրին` CBS հեռուստաընկերության եթերում՝ տարանջատվելով այն քաղաքական ուղենիշից, որը մինչ այդ որդեգրել էր ԱՄՆ-ի վարչակազմը: ,-հավելել է Քերրին, նկատի ունենալով Սիրիայի հարցով Ժնևյան համաժողովը, որը կայացել է 2012թ.-ին: Սիրիայի հարցով Ժնև-1 համաժողովը տեղի է ունեցել 2012թ.-ին հունիսին: Մինչ այս պահը Վաշինգտոնը հայտարարում էր, որ Դամասկոսի վարչակարգը լեգիտիմ չի, իսկ Ասադը պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից: Փետրվարին ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ցինիկ է անվանել Վաշինգտոնի ձգտումները իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: ,-նշել է Չուրկինը: Քերրի խոսքերով, ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում Սիրիայում հակամարտության քաղաքական հանգուցալուծման համար՝ լուծումներ գտնելու ուղղությամբ: Եգիպտական Շարմ էլ Շեյհում տված հարցազրույցում Քերրին նշել է, որ , - հայտնում է BBC-ն: Դիվանագիտական խնդիրներ լուսաբանող Ջոնատան Մարկուսի կարծիքով, Քերրի հայտարարությունները այսօրվա դրությամբ ամենացայտուն կերպով ցույց են տալիս, որ Վաշինգտոնը սկսում է գիտակցել Սիրիայում իր վարած քաղաքականության անհեռանկարությունը: ,-նշել է նա: Նրա խոսքերով, Մերձավոր Արևելքում նոր գործոնի՝ ջիհադական Իսլամական պետության առաջացումը շատ փորձագետների ստիպում է հանգել այն եզրակացության, որ Ասադի հեռացումը ձեռնտու կլիներ իսլամականներին: Նա նշել է, որ այդ դեպքում Սիրիան կհայտնվեր շատ ավելի մեծ արյունահեղության մեջ: ,-նշել է Մարկուսը: ԱՄՆ-ը 2011թ-ի ապրիլ-մայիսից միակողմանի պատժամիջոցներ է կիրառում սիրիական մի շարք պաշտոնյաների, այդ թվում Բաշար Ասադի նկատմամբ: Պատժամիջոցներ էին կիրառվել նաև պետական կառույցների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան վարչակազմի, խախտում են այդ երկրում մարդու իրավունքները: 2011թ.-ից հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 200.000 մարդ: Սիրիայի կառավարական ուժերին հակազդում են տարբեր խմբավորումներին պատկանող գրոհայիններ, որոնց շարքերում կան նաև օտարերկրյա վարձկաններ: ՄԱԿ-ի տվյալներով, 2011թ.-ից Սիրիայում ընթացող հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 215.000 մարդ, իսկ երկրի բնակչության գրեթե կեսը ստիպված է եղել լքել Սիրիան: