23.11.2024
Պուտին. Արտաքին հակառակորդները պատրաստվում են ՌԴ ընտրություններին
prev Նախորդ նորություն

Սեզոնային սրացում. ինչո՞ւ են ԿՀՎ-ը և Պենտագոնը հիշել "ռուսական սպառնալիքի" մասին

ԱՄՆ Կենրոնական հետախուզական վարչությունն ու Պենտագոնը հանդես են գալիս հակառուսական ելույթներով ԱՄՆ-ի Կոնգրեսում հաջորդ տարվա ռազմական բյուջեի քննարկումների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը՝ հայտարարել է, որ ՌԴ-ը ընտրություն է կատարել և որոշել է դառնալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հակառակորդը: Ըստ նրա, այդ պատճառով ՌԴ-ը այժմ երկարաժամկետ էգզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների համար:

Կոնոշենկովը նշել է, որ իրենց համար նորություն չեն ամերիկացի ուժայինների վերամբարձ հայտարարությունները, որոնք ի դեմս ՌԴ-ի տեսնում են սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Այդպիսի ալիք է բարձրանում ամեն տարի նույն ժամանակաշրջանում: Դրա պատճառը Կոնգրեսում հաջորդ տարվա ռազմական բյուջեի քննարկումն է:

Ըստ նրա, ռուսական սպառնալիքը դեռևս անցած դարի կեսերից ամենահաջող վաճառվող սպառնալիքն է Պենտագոնի կողմից ոչ միայն ամերիկյան կոնգրեսին, այլ նաև ՆԱՏՕ-ի գործընկերներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ռուսական սպառնալիքի մասին հայտարարությունները նոր չեն արևմտյան քաղաքական և ռազմական գործիչների համար: Վերջին անգամ ՌԴ-ը սպառնալիք է անվանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավար, գեներալ Նիկոլաս Հյութոնը: Նա, հետևելով Բարաք Օբամայի օրինակին, ՌԴ-ին հավասարացրել էր Իսլամական պետության հետ, որպես բրիտանացիների ազատությունների և ազգային արժեքների սպառնալիք, փոխանցում է Ռիա Նովոստին: