26.11.2024
Փորձագետները թերահավատ են Սիրիայում հրադադար հաստատելու հարցում
prev Նախորդ նորություն

Պուտին. Արտաքին հակառակորդները պատրաստվում են ՌԴ ընտրություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ վերջին շրջանում, Պետդումայի ընտրություններին ընդառաջ հաճախակիացել են հարձակումները ՌԴ-ի դեմ արտերկրից:

Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում Պուտինը հանձնարարել է այդ կառույցին թույլ չտալ արտաքին միջամտություն խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին: «Ես կարդում եմ ձեր փաստաթղթերը, որոնք դուք պարբերաբար պատրաստում եք՝ ընդհանուր առմամբ, ինչպես նաև կոնկրետ ուղղություններով, որ արտերկրի հակառակորդները պատրաստվում են այս ընտրություններին»,-նշել է Պուտինը:

Նրա խոսքով, բոլորը պետք է իմանան, որ իրենք աշխատելու են ջանասիրաբար իրենաց շահերի պաշտպանության ուղղությամբ՝ օրենքի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ում աշնանային ընտրություններին արտաքին միջամտության փորձերը համարվելու են որպես ուղիղ սպառնալիք երկրի ինքնիշխանությանը:

Նա Անվտանգության դաշնային ծառայության առջև խնդիր է դրել անել ամեն ինչ, որպեսզի կանխվեն ազգայնական, ծայրահեղական կոչերով հասարակությունը պառակտելու բոլոր փորձերը: Պուտինը նշել է, որ պետք է կանխել ցանկացած արտաքին միջամտություն ընտրությունների ընթացքի և ՌԴ-ի ներքաղաքական կյանքին: Նա հավելել է, որ նմանատիպ տեխնոլոգիաները կիրառվել են բազմաթիվ անգամ մի շարք երկրներում: