14.12.2024
ՌԴ-Իրան առանցք. Նոր իրողություններ Մերձավոր Արևելքում
prev Նախորդ նորություն

Փորձագետները թերահավատ են Սիրիայում հրադադար հաստատելու հարցում

ՌԴ-ը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի կապակցությամբ: Կրակի դադարեցումը պետք է տեղի ունենա փետրվարի 27-ի կեսգիշերին՝դա նշանակում է, որ կրակը պետք է դադարեցնեն սիրիացի զինվորականները, ՌԴ-ի օդուժն ու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան:

Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետ, Ռուսաստանի միջազգային հարցերով խորհրդի փորձագետ Յուր Բարմինը համաձայնությունը կարևոր քայլ է համարել, սակայն նշել է, որ դեռևս վստահ չէ, թե դա կլինի հաջող փորձ: Նրա խոսքով, սիրիական կողմի մինիմալ դերակատարում է ունեցել բանակցություններում այս անգամ և նրանց դեռևս պետք է համոզել պահպանել հրադադարը:

Վաշինգտոնում Բրուքինգսի ինստիտուտի առաջատար փորձագետ, Պետքարտուղարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սթիվեն Պայֆերը նշել է, որ ակնկալիքները հրադադարից պետք է լինեն զուսպ: Նրա խոսքով, ոչ միայն ԱՄՆ-ը և ՌԴ-ը, այլ նաև մյուսները պետք է իրենց համապատասխան ձևով պահեն, եթե հրադադարը մտնի ուժի մեջ: Ռուսաստանցի օդաչուները նույնպես պետք է իրենց գործողությունները սահմանափակեն միայն "Իսլամական պետության" և Ան-Նուսրայի դեմ քայլերով, փոխանցում է Գազետա.ռու կայքը:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ Սիրիայում հակամարտության կողմերը կգնան կրակի դադարեցման:

Նրա խոսքով, սադրանքներ կլինեն, սակայն մեծ հավանականության կա, որ համաձայնությունը կկատարվի, փոխանցում է Trend-ը: Սատանովսկին կարծիք հայտնեց, որ Սիրիայում հակամարտության ոչ բոլոր կողմերն են պատրաստ հրադադարի: Ըստ նրա, դրան պատրաստ չէ Թուրքիան, իսկ Սաուդյան Արաբիան ու Քաթարը գործելու են իրենց վերահսկողության տակ գտնվող ահաբեկիչների միջոցով: