23.11.2024
prev Նախորդ նորություն

ՌԴ-Իրան առանցք. Նոր իրողություններ Մերձավոր Արևելքում

Իրանը և ՌԴ-ը ունեն ռազմավարական հարաբերություններ, իսկ այժմ նրանք համագործակցում են ոչ միայն երկկողմ հարցերի շուրջ, այլ նաև տարածաշրջանային անվտանգության: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաինը:

Նա նշել է, որ ՌԴ-ը շարունակում է մնալ Իրանի արտաքին քաղաքականության և տնտեսության առաջնահերթություններից մեկը և իրենք ցանկանում են տեսնել ՌԴ-ի ներկայության ուժեղացումը իրանական տնտեսության մեջ: Մարտին սկսվում է Բուշերի ատոմակայանի երկրորդ բլոկի շինարարությունը, ստորագրվել է Բենդեր-Աբբասում չորս ՋԷԿ-րի շինարարության պայմանագիրը, բանակցություններ են ընթանում ՌԴ-ից դեպի Իրան գազամուղի անցկացման շուրջ, փոխանցում է globalaffairs.ru կայքը:

Ռուս-իրանական գործարար խորհդրի ղեկավար Վլադիմիր Մելնիկովի խոսքով, մոտակա 20-30 տարվա ընթացքում Իրանը հանդիսանալու է միջազգային ներդրումների համար ամենագրավիչ վայրի: Նրա խոսքով, ՌԴ-ը կարող է Իրան արտահանել ցորեն և բուսական յուղ, մետաղներ, ինչպես նաև մեքենաներ և սարքավորումներ: Այժմ Իրանում ակտիվորեն զարգանում է երկաթգծային շինարարությունը և ՌԴ-ը կարող են երկաթգծային վագոններ արտահանել Իրան:

Ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտոնի տնօրեն Ռաջաբ Սաֆարովը հայտարարել է, որ չի կարելի Իրանը համարել ՌԴ-ի համար պատահական ուղեկից, քանի որ այն տարածաշրջանային խոշոր տերություն է, որի ներուժմի մասին շատ քիչ է հայտնի: Նա նշել է, որ այսօր տնտեսություն ակտիվորեն ներթափանցում է աշխարհաքաղաքականությունը: Մերձավոր Արևելքում մրցակցություն է սկսվել Թուրքիայի, Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև: Նրա խոսքով, իսլամական աշխարհում առաջատարության համար պայքարում սաուդացիներին շանսեր չունեն հաղթելու Իրանին:

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպման արդյունքներով նշված է, որ ՌԴ-ը և Իրանը հաստատել են Մերձավոր Արևելքում կայունության և անվտանգության ամրապնդման համար երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ցանկությունը: Հանդիպումը կայացել է Մյունհենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում: