4.12.2024
Իրաքի վարչապետ. Անկարան ցանկանում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը
prev Նախորդ նորություն

"Քրդական գործոնը" պառակտում է թուրք-ամերիկյան հարաբերությունները

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները միշտ էլ բարդ են եղել: 2006թ.-ին ամերիկացիները Իրաքում ստեղծել են անկախ ինքնավարություն՝ Իրաքյան Քրդստանը: Այդ պահից սկսած ճեղքվածք է առաջացել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսեյ Ֆենենկոն:

Նա նշել է, որ 2007թ.-ին Անկարան մի քանի անգամ փորձել է ռազմական գործողություն իրականացնել Իրաքյան Քրդստանի դեմ, սակայն ամերիկացիները հրաժարվել են աջակցել թուրքերին: Փորձագետը նշել է, որ Վաշինգտոնը որոշակի խոստումներ է տվել, եթե Անկարան շարունակի հակառուսական կեցվածք ունենալ՝ Սիրիայում ՌԴ գործողությունների նկատմամբ: Իսկ այսօր Էրդողանը ամերիկացիների միանշական աջակցությունն է խնդրել, սակայն ամերիկացիները խուսանավական պատասխան են տվել, փոխանցում է svpressa.ru կայքը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը խաղադրույք չի կատարում Թուրքիայի վրա: Ամերիկացիները օգտագործում են Անկարային ՌԴ-ի դեմ, սակայն Թուրքիային անգամ տարածքային ամբողջականության պահպանման երաշխիքներ չեն տալիս: Էրդողանի համար դա շատ տանգապալի ազդանշան է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից վերջնագրային տոնով պահանջել է ընտրություն կատարել Անկարայի և քրդերի միջև: Haber Turk-ին տված հարցազրույցում նա քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեդտ Մակգուրկի այցը Կոբանի, որը գտնվում է սիրիացի քրդերի վերահսկողության տակ: Մեկնաբանելով այդ այցը Էրդողանը ընդգծել էր, որ Անկարայի համար սիրիացի քրդերը՝ "Դեմոկրատական միությունը", որը վերահսկում է Կոբանին, "ահաբեկչական կազմակերպություն է":