22.11.2024
The National Interest: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցները գործելում են առանց հետհայացքի դեպի Վաշինգտոն
prev Նախորդ նորություն

Իրաքի վարչապետ. Անկարան ցանկանում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ Անկարան փորձում է վերստեղծել տարածաշրջանում Օսմանյան կայսրությունը: Նա նաև կասկած է հայտնել, որ Անկարայի նպատակն իրականում "Իսլամական պետության" դեմ պայքարն է:

Նրա խոսքով, Թուրքիան ասում է, թե ցանկանում է պայքարել "Իսլամական պետության" դեմ, սակայն ինքը չի տեսնում այդ հայտարարությունները հաստատող փաստեր: Աբադիի խոսքով, թուրքերը պետք է հիմնական շեշտը դնեն ահաբեկիչների դեմ պայքարին, այլ ոչ թե քրդերի դեմ գործողություններին:

Ըստ նրա, Անկարան տարածաշրջանում ցանկանում է վերստեղծել "Օսմանյան կայսրություն", այն դեպքում, երբ Իրաքը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևան Թուրքիայի հետ, փոխանցում է Iraqi News կայքը:

Իրաքի վարչապետը հավելել է, որ անընդունելի է համարում թուրքական զորքերի ներկայությունն Իրաքի տարածքում և կոչ է անում Թուրքիային դուրս բերել զորքերը: