22.11.2024
Սահակաշվիլին գաղտազերծել է Դոնբասում ուկրաինական ուժայինների դիրքերը
prev Նախորդ նորություն

The National Interest: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցները գործելում են առանց հետհայացքի դեպի Վաշինգտոն

Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի դաշնակիցները տարածաշրջանում ցանկանում են գործել ինքնուրույն՝ առանց հետհայացք գցելու Վաշինգտոնի դիրքորոշմանն ու ցանկությանը:

Ամենավառ օրինակը Սաուդյան Արաբիան է, որը ինքնուրույն քայլեր է ձեռնարկել "Իսլամական պետության" դեմ կոալիցիա ստեղծելու համար՝ սկսելով ռամզական գործողություններ Եմենում և հրահրելով հակամարտություն Իրանի հետ՝ շիա շեյխ Ան-Նիմրի մահապատժի հետևանքով:

ԱՄՆ-ի մերձավորարևելյան գործընկերների ինքնուրույն գործելու ցանկությունը խոշոր ռիսկեր է պարունակում Վաշինգտոնի համար: Առաջին հերթին ամերիկյան դաշնակիցները կարող են սկսել ինքնուրույն լուծել արտաքին քաղաքական խնդիրները, ինչը կսրի իրավիճակը տարածաշրջանում: Մնալով առանց ԱՄՆ-ի ռազմական աջակցության` արաբական դաշնակիցները կարող են փնտրել միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհ, փոխանում է The National Interest-ը:

Բացի այդ, ԱՄՆ-ի այսօրվա դաշնակիցները կարող են դիմել ՌԴ-ի աջակցությանը, որը սկսել է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում: