22.11.2024
Փորձագետ. ԻՊ-ը գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ը չներխուժեր Իրաք
prev Նախորդ նորություն

Սահակաշվիլին գաղտազերծել է Դոնբասում ուկրաինական ուժայինների դիրքերը

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին սկանդալի կիզակետում է հայտնվել՝ համացանցում տեղադրելով գաղտնի տեղեկություններ ուկրաինական ուժայինների մասին, որոնք գտնվում են Մարիուպոլի մոտ: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ТСН-ին:

Սահակաշվիլին մեկնել է հակաահաբեկչական գործողությունների գոտի. այդպես է պաշտոնական Կիևը անվանում ռազմական գործողությունները Դոնբասի անկախության համար պայքարողներ դեմ: Այնտեղ, Մարիուպոլի շրջանում նա այցելել է "Շտորմ" ջոկատի մարտիկներին և միաժամանակ նկարահանել և համացանցում է տեղադրել ուկրաինական անցակետերի դիրքերը և անգամ քարտեզը:

«Այդ տեղեկությունն արդեն ակտիվորեն տարածում են անջատողականների կայքերը: Սահակաշվիլիի տեսանյութում առկա են տեղանքը, դիտարկման գաղտնի կետերը և անգամ հրամանատարի օպերատիվ քարտեզը: Մարտիկների դեմքերը բաց են»,-նշված է հաղորդագրությունում:

Զինվորականներին վրդովվեցրել է Սահակաշվիլիի քայլը: Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբում Սահակաշվիլիի գործողությունները պաշտոնապես չեն մեկնաբանում, ասելով, որ այնտեղ պետք է աշխատի հակահետախուզությունը, սակայն տեսախցիկից դուրս հայտարարել են, որ այն քաղաքական քայլ է, որը նման է դիվերսիայի: