22.11.2024
Գեներալ. Փարիզում ահաբեկչությունները եվրոպական հատուկ ծառայությունների ձախողումն է
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԻՊ-ը գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ը չներխուժեր Իրաք

Կանադացի պատմաբան և քաղաքագետ, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին գործակալը Քաբուլում Գրեմ Ֆուլլերը հայտարարել է, որ «Իսլամական պետությունն» այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ը չներխուժեր Իրաք և չոնչացներ տեղական ղեկավարությունը, կառավարությունը, իշխող ինստիտուտները, էլիտաները, բանակը, ենթակառուցվածքներն ու հասարակական կարգերը այդ երկրում:

Նրա խոսքով, իրենք պարտավոր են հիշել, որ Մերձավոր Արևելքի պատմությունը գրվում է ոչ թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից: 9/11-ի իրադարձությունները դարձել են Արևմուտքի կողմից ընտրված ինտերվենցիայի և քաղաքական մանիպուլյացիաների քաղաքականության տրամաբանական ավարտը: Ֆուլլերը նշել է, որ իրավիճակը պահանջում է միջազգային հանրության համագործակցություն «Իսլամական պետության» ոչնչացման համար, փոխանցում է svpressa.ru կայքը:

Քաղաքագետը նաև կարծում է, որ «Իսլամական պետությունը» պետք է ոչնչացնել որպես տարածքային միավորում, իսկ ՄԱԿ-ը պետք է ստանձնի գործողության օպերատիվ և իրավական աջակցությունը: "Հենց ՄԱԿ-ը, այլ ոչ թե ԱՄՆ-ը, Արևմուտքն ու ՆԱՏՕ, ինչը միայն պատասխան բացասական արձագանք կգտնի", - հավելել է նա:

Ֆուլլերի խոսքով, գրոհայինների զինաթափումը և կարգուկանոնի հաստատումը հետագա առաջընթացի անկյունաքարն է: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի կարող Իրաքի օրինակով կազմաքանդի իր ցանկությամբ Սիրիայի կառավարությունը: