22.11.2024
Օրտեգա. «Իսլամական պետությունը» զինվել ու պատրաստվել է ԱՄՆ-ի կողմից
prev Նախորդ նորություն

Գեներալ. Փարիզում ահաբեկչությունները եվրոպական հատուկ ծառայությունների ձախողումն է

Փարիզում ահաբեկչությունների շարքը ոչ միայն ֆրանսիական, այլ նաև եվրոպական հատուկ ծառայությունների մեծ ձախողումն է, որոնք ուշադրությունից բաց են թողել Եվրոպայում ահաբեկչական խմբավորման ձևավորումն ու տարածումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պահեստազորի գեներալ-մայոր Յուրի Սապունովը:

Նա նշել է, որ տարբեր մասերում գրեթե միաժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունները խոսում են տեղական ահաբեկիչների մանրակրկիտ նախապատրաստման մասին: Սապունովը նշել է, որ ոչ մի պատահականություն չի կարող լինեն՝ ակնհայտ է, որ առկա են լավ կազմակերպված ահաբեկչական խմբեր, որոնք կապ են պահպանում գլոբալ ահաբեկչական կազմակերպության շտաբի հետ:

Ըստ նրա, Մերձավոր Արևելքից փախստականների անվան տակ Եվրոպա ժամանած ու ահաբեկչություններին մասնակցած "Իսլամական պետության" գրոհայինների մասնակցությունը խոսում է ահաբեկիչներին հակազդման եվրոպական համակարգի անարդյունավետության, տեղեկատվության փոխանակման բացակայության մասին, փոխանցում է Ռիա Նովոստին:

Փորձագետը հավելել է, որ անհրաժեշտ է միավորել հակահաբեկչական ուժերն ամբողջ աշխարհում, իսկ ռուսաստանցի մասնագետները կարող են կիսվել իրենց փորձով: