24.11.2024
Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
prev Նախորդ նորություն

The Washington Post. ՌԴ-ը Սիրիայից որպես հաղթող է հեռանում

Սիրիայից զորքերի հիմնական մասի դուրսբերումը Ռուսաստանին թույլ է տվել հակամարտությունից հաղթող հեռանալ, գրում է The Washington Post-ը։

Պարբերականը նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը անակնկալի է բերել ԱՄՆ-ին։ Դեռ սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե Սիրիայում ռազմական արշավը Մոսկվային կքաշի զինված հակամարտության հորձանուտը։ Սակայն հաջող ռազմական արշավի արդյունքում հորձանուտում հայտնվելու հեռանկարներին բախվել է ոչ թե Պուտինն, այլ Օբաման։

Թերթը նշում է, որ Պուտինին հաջողվել է բավական շատ բանի հասնել։ Առաջին հերթին՝ Ռուսաստանը բեկել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքը։ Երկրորդ հերթին՝ Պուտինը հաջողությամբ վերադարձել է Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արեւելքում։

Հիմա ԱՄՆ-ին մնում է Ռուսաստանին ընդունել որպես իրեն հավասար ուժ հակամարտության խաղաղ լուծման գործում, գրում է WP-ը։ Բացի այդ, թերթը կարծում է, որ Օբաման ստիպված է լինելու համաձայնել Պուտինի պայմաններին, որոնց թվում նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջից հրաժարվելն է: