29.03.2024
The Washington Post. ՌԴ-ը Սիրիայից որպես հաղթող է հեռանում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետ. Բրյուսելյան ահաբեկչություններում զարմացնում է նրանց դյուրինությունը

Ահաբեկչության հարցերով փորձագետ և շվեյցարական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ժան-Պոլ Ռույեն Le Temps-ի հետ զրույցում հայտարարել է, որ բրյուսելյան ահաբեկչություններում իրենց զարմացրել է գործողությունների դյուրինությունը:

Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է 34, իսկ վիրավորվել 250 մարդ: Կատարավածի պատասխանատվությունը ստանձնել է շատ երկրներում, այդ թվում ՌԴ-ում արգելված ծայրահեղական, ահաբեկչական "Իսլամական պետություն" խմբավորումը:

Նա նշել է, որ չէր ցանկանա խոսել ահաբեկչության նախապատրաստման բարձր մակարդակի մասին, օրինակ բերել Սալահ Աբդեսլամի շրջապատը, քանի որ նրանցից միայն մեկն էր պայթուցիկների մասնագետ, ով կարող էր մահապարտի գոտի պատրաստել: "Դրանից հետո անհրաժեշտ է ընտրել մարդկանց մեծ կուտակումներ ունեցող տարածքներ, որոնք ունեն ոչ բարձր մակարդակի անվտանգության աստիճան՝ օդանավակայաններ, ուր շատ հեշտ է մուտք գործել, և Բրյուսելում տեղի ունեցածը դրա բառ ապացույցն է", - ասում է նա:

Նրա խոսքով, այդպիսի ահաբեկչությունները մեծ գումարներ չեն պահանջում, այդպիսի ահաբեկչության համար անհրաժեշտ է մի քանի հազար եվրո և լավ քողարկում: Ինչ վերաբերվում է նոր ահաբեկչություններին, ապա, ըստ փորձագետի, դրանք կարող են տեղի ունենալ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Նրա խոսքով, այդպիսի գործողությունների իրականացման դյուրինությունը ցույց է տալիս, որ դրանք անհնար է վերահսկել:

Le Figaro-ի հետ զրույցում արաբա-մահմեդական աշխարհի փորձագետ Մաթյե Գիդերը հայտարարել է, որ ԵՄ-ի առաջնորդներն ընտրել են ահաբեկչության դեմ պայքարի սխալ ռազմավարություն: Նա նշել է, որ Բրյուսելի ահաբեկչությունները կրկնում են Փարիզի ահաբեկչությունների մեթոդներն ու թիրախները: Նրա խոսքով, ահաբեկչությունները մարտահրավերներ են Ֆրանսիայի ու Բելգիայի համար, որոնք հպարտորեն հայտարարում էին Սալահ Աբդեսլամի ձերբակալության մասին:

"ֆրանսիական և բելգիական հատուկ ծառայություններն ու քաղաքական գործիչները մեծ տեղ էին հատկացնում նրա ձերբակալությանը, սակայն դրանով նրանք բաց թողեցին ևս մեկ ահաբեկչություն: Ահաբեկչության հետքերը տանում են Իրաք, իսկ կազմակերպիչները հնարավոր է երբեք չեն լքել Ֆրանսիայի և Բելգիայի տարածքը", - եզրափակել է նա:
Պայթյուն Դիարբեքիրում. կան զոհեր և վիարավորներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար