19.10.2025
ՌԴ-ը կպահպանի Սիրիայում ռազմաբազաներն ու պլացդարմները
24.03.2016
ՌԴ-ը կպահպանի Սիրիայում ռազմաբազաներն ու պլացդարմները

ՌԴ-ի օդուժի դուրս բերումը Սիրիայից ժամանակավոր երևույթ է: Այդ մասին է վկայում պաշտոնական հայտարարությունն առ այն, որ զորքերը հեռանում են միջսիրիական բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Եթե բանակցությունները ձախողվեն և նորից պատերազմ բռնկվի, ապա ռուսական զորքերը կվերադառնան: ՌԴ-ը ցանկանում է պահպանել ռազմաբազաներն ու պլացդարմները Սիրիայում, որը նա ստացել է ճգնաժամի ընթացքում: Այդ մասին հայտարարել է պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ելենա Մելքումյանը: Նրա խոսքով, ՌԴ-ի գործողություններն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի շարունակությունն են: Երբ ռուսական զորքերը մտան Սիրիա, դա արվեց Բաշար Ասադի ռեժիմը փրկելու համար, որի դրությունը իրոք կրիտիկական էր: Ըստ փորձագետի, ռեժիմը հնարավոր եղավ պահպանել ՌԴ-ի շնորհիվ, փոխանցում է svpressa.ru կայքը: Ըստ Մելքումյանի, սկզբից նա կարծում էր, որ զորքերի հեռացումը Ասադի վրա ճնշում գործադրելու տարբերակ է. ՌԴ-ը հեռանում է և թող Ասադը պայմանավորվի բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն ՌԴ նախագահի հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Ասադին, իսկ Ասադի համար անբարենպաստ պայմաններում ՌԴ-ը կաջակցի նրան նաև ռազմական ճանապարհով: