29.03.2024
Հալեպում ծանր մարտեր են ընթանում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Bild. Թուրքիան պատասխան է պատրաստում Բեռլինի դեմ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի պատճառով

Թուրքիան վճռական միջոցներ է պատրաստում Գերմանիայի դեմ՝ ի պատասխան Բունդեսթագի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի, գրում է Bild-ը: «Իրավասու մարմինները՝ առաջին հերթին ԱԳՆ-ն, գործողությունների պլան են մշակում»,- մեջբերում է թերթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքը:

Նրա խոսքով՝ «պլանի» մանրամասները կբացահայտվեն նախագահի եւ վարչապետի կողմից այն քննարկելուց հետո: Թուրքիան առնվազն 3 դատական հայց է պատրաստում Բունդեսթագի 11 թուրք պատգամավորների դեմ: Երկու հայցը նախաձեռնել է Թուրքիայի ոստիկանությունը, իսկ երրորդը՝ թուրք իրավաբանների միավորումը: Պատգամավորներին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի մեծ ազգային ժողովին, Թուրքիայի կառավարությանը եւ արդարադատության պետական մարմիններին հրապարակավ վարկաբեկելու մեջ:
Փորձագետներ. ԱՄՆ-ն՝ Իսլամական պետության «միայնակ գայլերի» հարձակման թիրախում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար