Փորձագետներ. ԱՄՆ-ն՝ Իսլամական պետության «միայնակ գայլերի» հարձակման թիրախում
Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչությունը ունի մի քանի շերտեր:Առաջինն ու ամենակարևորը կայանում է նրանում, որ այդ տեղի է ունեցել հօգուտ Իսլամական պետության:Ահաբեկիչը՝Իսլամական պետության կառուցվածքային միավորի ներկայացուցիչ է, ով Իսլամական պետության թեորետիկների կողմից անվանում է «միայնակ գայլ»: Այսինքն, այդ մարդն անմիջապես կապված չէ Իսլամական պետության հետ, գործում է ինքնավար և իրականացնում է ահաբեկչություններ այնտեղ և այն տեսքով, որը նրա համար ավելի հարմար է և ընդունելի: Այդ մասին հայտարարել է իսլամագետ, Կրոնի և քաղաքականության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իգնատենկոն:
Նա նշել է, որ այդպիսով իրականացան Իսլամական պետության սպառնալիքները, որոնք հայտարարվել էին մինր այդ և այժմ այդ երկիրը Իսլամական պետության ահաբեկչությունների ազդեցության կիզակետում է: Birmingham-Southern College-ի պատմության պրոֆեսոր, ահաբեկչության մասին գրքերի հեղինակ Ռենդալ Լոուն հայտարարել է, որ դա Իսլամական պետության կողմից ոգեշնչված, բայց ոչ կազմակերպված ահաբեկչություն էր: Այդ առումով այն նման է Սան-Բեռնարդինոյի ծերանոցում իրականացված ահաբեկչության: Նրա խոսքով, ԱՄՆ-ում Իսլամական պետության կողմնակիցների ահաբեկչությունները տարբերվում են Եգիպտոսում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Բելգիայում նրանց կողմնակիցների ահաբեկչություններից: ԻՊ-ը այդ երկրներում ունի բջիջներ, որոնք կազմակերպում ու իրականացնում են ահաբեկչություններ, իսկ մինչ այդ ԱՄՆ-ում «միայնակ գայլերի» ահաբեկչությունները եզակի երևույթ էին: Սակայն դրանք գնալով կարող են կրկնվել:
«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Օռլանդոյում ահաբեկչության պատասխանատավությունը: Խմբավորման հետ կապված գործակալությունը նշել է, որ Օմար Մատինը այդ կազմակերպության անդամ էր: Reuters փոխանցմամբ, նախքան գիշերային ակումբի վրա հարձակվելը Մարտինը զանգահարել է 911 և երդվել «Իսլամական պետությանը» հավատարմության մեջ: Այս տեղեկությունը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել: Հետախուզությունների դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Մատինը հայտնի էր հատուկ ծառայություններին դեռ 2013 թվականից՝ իսլամիստների հետ հնարավոր կապեր ունենալու առնչությամբ:
Pulse գեյ-ակումբում կազմակերպված կրակոցների հետևանքով զոհվել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել է: Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ահաբեկչությունն ամենախոշորն է ԱՄՆ-ի պատմության մեջ՝ հասարակական վայրերում իրականացրած զինված հարձակման տեսանկյունից: