23.11.2024
Փորձագետներ. ԱՄՆ-ն՝ Իսլամական պետության «միայնակ գայլերի» հարձակման թիրախում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ոչնչացվել է ԻՊ-ի առաջնորդը

Թուրքական Yeni Safak օրաթերթը, վկայակոչելով «Իսլամական պետության» (ԻՊ) հետ կապեր ունեցող al-Amaq լրատվական գործակալությունը, հաղորդել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով սպանվել է ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին:

Հաղորդագրության համաձայն՝ ալ-Բաղդադին սպանվել է կիրակի առավոտյան Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում, որը, հիշեցնենք, «Իսլամական պետություն»-ը «խալիֆաթի» մայրաքաղաք է հռչակել: «Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվեց Ռաքքային կոալիցիայի հասցրած օդային հարվածների հետևանքով, Ռամադանի հինգերորդ օրը», - ասված է al-Amaq-ի հրապարակած հայտարարությունում: Կոալիցիան դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը: