23.11.2024
Մամուլ. Ոչնչացվել է ԻՊ-ի առաջնորդը
prev Նախորդ նորություն

Տուսկ. ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կերկարաձգվեն

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կերկարաձգվեն եւս մեկ ժամկետով: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնլդ Տուսկը՝ Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ իրավիճակը հիմա հստակ է, ու ԵՄ դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք պետք է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կապակցենք մինսկյան պայմանավորվածությունների հետ»,- նշել է նա: «Մենք կերարացնենք պատժամիջոցները: Կարծում եմ, որ երկարաձգման մասին որոշումը կարող է ընդունվել դեռ մինչեւ Եվրախորհրդի նիստը: Այսինքն ավելի ցածր մակարդակի վրա»,- շեշտել է Տուսկը:

Մինչ այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան արել է ամեն ինչ մինսկյան համաձայնագրերի կյանքի կոչման համար: Նրա խոսքով, Արևմուտքը պետք է աշխատի Կիևի հետ այդ պայմանավորվածությունների իրականացման համար, այլ ոչ պնդել, թե Մինսկ-2-ը պետք է իրականացնի ՌԴ-ը:

Պուտինը նշել է, որ այժմ ԱՄՆ-ը և Եվրոպան հայտարարում են, որ Ուկրաինայում բարդ ներքաղաքական իրավիճակ է և նրանք չեն կարողանում կյանքի կոչել Մինսկի համաձայնագրերը: "Սակայն ինչ պետք է անի այս պարագայում ՌԴ-ը", - ասել է Պուտինը եւ խորհուրդ տվել ԱՄՆ-ին ու Եվրոպային՝ արդյունքների հասնելու համար աշխատել Կիևի հետ:

ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների չեղարկման օգտին են արտահայտվել եվրոպացի մի շարք հեղինակավոր քաղաքական գործիչներ ու ուժեր: Օրերս հակառուսական պատժամիջոցները չեղարկելու հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մալթայի ու Իտալիայի մի շարք քաղաքական կուսակցություններ: Սակայն ԵՄ բյուրոկրատները կարծես որոշել են անտեսել այդ կոչերը: