23.11.2024
Գերմանիայում մտահոգված են Վրաստանի հետ վիզաների չեղարկման հեռանկարով
prev Նախորդ նորություն

Հալեպում ծանր մարտեր են ընթանում

Հալեպի քրդական Շեյխ-Մակսուդ թաղամասում ընթանում են թեժ մարտեր: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, գրոհայիններն օգտագործում են նաեւ զրահատեխնիկա: Թաղամասը ռմբակոծում են «Ջաբհատ ան-նուսրա» եւ «Ախրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումների գորհայինները: Բացի այդ նրանք կրակի տակ են վերցրել Հանդրատա շրջանում սիրիական բանակի դիրքերը, հայտնում է РИА Новости գործակալությունը:

Հունիսի 4-ին Հալեպի Շեյխ Մակսուդ թաղամասոմ ահաբեկիչների ռմբակոծություներից զոհվել է ավելի քան 40 մարդ, իսկ շուրջ 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հաշտեցման կենտրոնից նաեւ հայտնել են, որ անցացծ գիշեր ահաբեկիչները ինտենսիվ ականանետային կրակ են վարել Հալեպի հյուսիսում գտնվող բնակելի թաղամասրի ուղղությամբ: Ռմբակոծությունները հանգեցրել են մեծ ավերվածութոյւնների, զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Ահաբեկիչների հարձակումների արդյունքում քրդական աշխարհազորային ջոկատները ստիպված են եղել լքել իրենց դիրքերը:

Թաղամասը լքում են նաեւ խաղաղ բնակիչները եւ մասսայաբար հեռանում Սիրիայի հյուսիս՝ քրդական Աֆրին կանտոն, հայտնում է Քուրդիսատանի հայրենասիրական միության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով, Աֆրին են արդեն ժամանել ավելի քան երեք հազար մարդ: