Գերմանիայում մտահոգված են Վրաստանի հետ վիզաների չեղարկման հեռանկարով
Գերմանիայի կառվարական շրջանակներում մեծանում է անհնագստությունը եւ դժգոհությունն առ այն, որ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է առաջիկայում չեղարկել Վրաստանի, Կոսովոյի ու Ուկրաինայի քաղաքցիների համար ներգնա վիզաները, հայտնում է Die Welt թերթը: Վրաստանում արդիական խնդիր է մնում կազմակերպված հանցագործությունները, նշում են Բեռլինում:
Ինչպես հայտնում է գերմանական պարբերականը, այդ մասին խորհրդարանական փակ լսումների ժամանակ հայտարարել է նաեւ Գերմանիայի Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը՝ մասնավորապես մատնանշելով բնակարանների կողոպուտի հարցում մասնագիտացած վրաստանյան հանցավոր խմբերի ակտիվությունը: Ի պատասխան ՆԳՆ ղեկավարի հայտարարությանը՝ Բունդեսթագի պատգաավորներից մեկն ասել է, որ խնդրի բաց քննարկումը հարցականի տակ կդնի Եվրահանձնաժողովի՝ վիզաների չեղարկման պլանները: «Գերմանիային անհրաժեշտ է վթարային արգելակ անօրինական միգրացիայի համար», - նշում են Բեռլինում:
Գերմանիայի իշխող քաղաքական ուժի՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի ներքաղաքական հարցերով փորձագետ Վոլֆգանգ Բոսբախը (Wolfgang Bosbach) հայտարարել է, որ հասնակում է վիզաների չեղարկմամբ ուկրաինացիներին ու վրացիներին Եվրոպա ներգրավելու ցանկությունը, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել անօրինական միգրանտների աճի ու անվտանգության մակարդակի նվազման ռիսկերը: Նրա խոսքով, եթե Բրյուսելը չհրաժարվի այդ պլաններից, ապա անհրաժեշտ կլինի հատուկ ցուցակագրում իրականացնել Եվրամիության տարածք մուտք եւ ելք իրականացնելիս: «Մեզ անհրաժեշտ է վթարային արգելակ, որը թույլ կտա կանխել անօրինական միգրացիայի աճը», - ասել է նա:
Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար Պեռ Շտայմբրյուկը, ով ներկայացնում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ հանդիսանում է Բունդեսթագի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ, կտրականապես դեմ արտահայտվեց Ուկրաինայի եւ Վրաստանի հետ վիզաների չեղարկման հեռանկարին: «Քանի դեռ չեն լուծվել եվրազոնակում առկա խնդիրները, չի գտնվել միգրացիոն ճգնաժամից ելք եւ Ռուսաստանի հետ չենք հասել համաձայնության, ես կողմ եմ մորատորիում կրառել եվրազոնա մուտքի բացման, Եվրամիության ընդլայնման եւ ՆԱՏՕ-ին այլ պետությունների անդամակցման հարցերում», - ասել է նա:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը որոշել է ժամականավորապես հետաձգել Վրաստանի ու Ուկրաինայի հետ առանց վիզաների ռեժիմի կիրառումը: Սակայն այդ որոշման մասին Բրյուսելը դեռ չի հայտարարել, ինչպես նաեւ չի հերքել Reuters-ի տեղեկատվական արտահոսքը: