23.11.2024
ANCA. Ցեղասպանության ճանաչման Բուդեսթագի ակտը լույս է սփռում Օբամայի հանցակից պահվածքի վրա
prev Նախորդ նորություն

Փորձագետները Բունդեսթագի բանաձևի մասին. Անկարան կսահմանափակվի ջղաձիգ հռետորաբանությամբ

Բունդեսթագի պատգամավորները Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին հայերի ջարդերը որակել են որպես ցեղասպանություն: Փորձագետները կանխատեսում են Անկարայի էմոցիոնալ արձագանքը, սակայն Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունների իրական վատթարացում չեն սպասում:

Ինչպես «Известия»-ին հայտնել լոնդոնյան Chatham House-ի վերլուծաբան Ֆադի Հակուրան չնայած թուրքական ղեկավարության էմոցիոնալ արձագանքին, Բունդեսթագի բանաձևը չի ազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա: "Թուրքիայի արձագանքը շատ կտրուկ կլինի՝ Անկարային շատ է բարկացրել Գերմանիայի խորհրդարանի որոշումը, սակայն թուրք վարչապետն արդեն հասկացնել է տվել, որ դա չի ազդի անօրինական միգրանտների հետ կապված համաձայնագրի վրա", - նշում է փորձագետը:

Ըստ նրա, Թուրքիան շատ էմոցիոնալ է վերաբերվում Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր դեպքերին, սակայն միշտ հետքայլ է կատարում, երբ խոսքը գնում է ուժեղ երկրի՝ Գերմանիայի կամ ԱՄՆ-ի մասին:

Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի թուրք փորձագետ Քերիմ Հասը հայտարարել է, որ Անկարան սահմանափակվելու է զայրացած հռետորաբանությամբ: Նա նշել է, որ խորհրդարանները չպետք է ընդունի որոշումներ պատմական փաստերի հետ կապված և դա երրորդ երկրների գործը չէ: Բունդեսթագի այդ որոշումը միայն կբարդացնի Թուրքիայի ու ՀՀ-ի հարաբերությունները:

Նա նշել է, որ դժգոհությունը կարտահայտվի միայն հռետորաբանությամբ, սակայն գործնական քայլեր դրան չեն հետևի, քանի որ թուրքական և գերմանական տնտեսությունները փոխկապակցված են: