23.11.2024
Անկարան չի կատարել ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման 7 պայման
prev Նախորդ նորություն

Տրամպը սպառնացել է դադարեցնել հանրապետականների հետ ֆինանսական հարաբերությունները

Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ նախագահի թեկնածության համար իր տեղն ապահոված Դոնլադ Տրամպը սպառնացել է դադարեցնել ֆինանսական հարաբերությունները յուր Հանրապետական կուսակիցների հետ, եթե վերջիններս շարունակեն հրապարակավ իրեն քննադատել կամ փորձեն զրկել իրեն երկրի թիվ մեկ պաշտոնում առաջդրվելու հնարավորությունից:

Ինչպես հայտնում է ABC News-ը, նման հայտարարությամբ Տրամպը հանդես է եկել հունիսի 18-ին Լաս-Վեգասում իր ելույթի ժամանակ: «Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք համախմբվեն, ու դա շատ լավ կլինի: Սակայն, եթե ինչ-որ պատճառով նրանք չցանկանան դա անել, ես ինքնուրույն եմ ֆինանսավորելու իմ քարոզարշավը: Ես երջանիկ կլինեմ դա անել: Դուք գիտեք, որ ես մեծ փողեր եմ բերում Հանրապետական կուսակցությանը», - նշել է նա:

Քաղաքական գործիչը մեկնաբանել է նաեւ այն տեղակատվությունը, որ մի շարք հանրապետականներ հուլիսին Կլիվլենդում նախատեսված կուսակցության համագումարին պատրաստվում են արգելափակել Տրամպի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրման հնարավորությունը:

«Փոքրաթիվ շարժում է առաջացել: Ես գիտեմ, թե որտեղից է այս ամենը գալիս: Սա գալիս է պարտություն կրած մարդկանցից: Մի քանի տղաներ են, որոնք ցանկանում են որոշակի գործընթաց իրականացնել, հնարավոր է նաեւ ոչ մեծ բունտ համագորմարի պատվիրակների շրջանում», - ասել է Տրամպը, հայտնում է The Washington Post-ը:

Միեւնույն ժամանակ միլիարդատերը հարց է հնչեցրել, թե ում են պատրաստվում ընտրել իր փոխարեն Հանրապետական կուսակցությունում: «Ես նրանց բոլորի ջարդել եմ… նույն կերպ մենք կջարդենք Հիլարի Քլինթոնին», - մեջբերում է Տրամպի խոսքերը Politico պարբերականը: