23.11.2024
Տրամպը սպառնացել է դադարեցնել հանրապետականների հետ ֆինանսական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Անկարան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիք» ավիաբազա

Թուրքիան Գերմանիայի պատգամավորների պատվիրակությանը՝ ՊՆ պետքարտուղար Ռալֆ Բրաուկզիպեի գլխավորությամբ, արգելել է այցելել «Ինջիրլիք» ավիաբազա: Այս մասին գրում է Spiegel պարբերականը, հայտնում է РИА գործակալությունը:

Բունդեսվերի գեներալ-լեյտենանտ Դիտեր Վարնեկեն պարբերականին պատմել է, որ որպես պատճառ Անկարան նշել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը:

Գերմանիայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Անկարան չի համաձայնեցրել գերմանական պատվիրակության այցի ծրագիրը: «Թուրքական ԱԳՆ-ն այդ մասին տեղեկացրել է Գերմանիայի դեսպանին»,- նշել են նախարարությունում:

Գերմանական պատվիրակությունը ծրագրում էր հուլիսի կեսերին ճանաչողական այց կատարել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական զինյալների դեմ գործողություններին մասնակցող գերմանացի զինվորականների վիճակի մասին տեղեկանալու համար:

Spiegel-ը փոխանցում է, որ գերմանացի քաղաքական գործիչների այցի արգելքն արդեն երկրորդ «դիվանագիտական ապտակն է»: Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումից կարճ ժամանակ անց Անկարան չեղարկել էր «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի լրագրողների խմբի այցը: