23.11.2024
Անկարան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիք» ավիաբազա
prev Նախորդ նորություն

Էրդողանը սպառնում է ԵՄ-ին՝ անդամակցության հարցով հանրաքվեով

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Էրդողանը եվրոպացի պաշտոնյաներին մեղադրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը տապալելու մեջ: Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները դեմ են Թուրքիայի անդամակցությանը, քանի որ Թուրքիան մուսուլմանական երկիր է:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ կարող է անդամակցության բանակցությունների շուրջ հանրաքվե անցկացնել, որտեղ բրիտանացիների նման թուրքերը իրենց տեսակետը կհայտնեն ԵՄ-ին միանալու կամ չմիանալու հետ կապված, փոխանցում է Deutsche Welle-ն:

Էրդողանը նաև մեղադրել է ԵՄ-ին՝ որպես անվստահելի գործընկերոջ:

«Դուք ձեր խոստումները չեք պահում: Սա է Ձեր անճոռնի դեմքը: Դուք երես եք թեքել, քանի որ Էրդողանը բոլորիդ ցույց տվեց ձեր անճոռնի դեմքերը»,- հայտարարել է Էրդողանը:

Շարունակելով սպառնալիքներ ու մեղադրանքներ տեղալ ԵՄ-ի հասցեին՝ Էրդողանը հարցադրում է արել, թե «արդյոք պատկերացնում եք ինչ կլինի, եթե Թուրքիան միգրանտների առաջ բացի դարպասները ու նրանք ուղևորվեն Եվրոպա»: