Իրանի հոգևոր առաջնոդր այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ապագա ցանկացած բանակցությունները վերաբերվելու են միայն միջուկային միջազգային համաձայնագրին և չի վերաբերվելու այլ ոլորտներին: Խամենեի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հավանություն են տվել ԱՄՆ-ի հետ բանակցությւոններին զուտ միայն միջուկային հարցերի շուրջ՝ այլ հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններ իրենք թույլ չեն տա: Այաթոլայի խոսքով, այլ հարցերի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի միայն հնարավորություն կտան ազդել Իրանի վրա և նրան պարտադրել իր կամքը: