21.04.2025
Բունդեսթագի Ցեղասպանության ճանաչման բանաձևի հայերեն թարգմանությունը
prev Նախորդ նորություն

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ն լքելու գլխավոր կողմնակիցը հրաժարական է տվել

Անկախություն կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը, ով հանդիսանում է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունը լքելու գաղափարի գլխավոր կողմնակիցը, հայտարարել է, որ հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին գրում է «Իզվեստիան»:

Ֆարաժը հայտարարել է, որ հասել է իր նպատակին՝ հունիսի 23-ին հանրաքվեում Մեծ Բրիտանիան կողմ քվեարկեց ԵՄ-ն լքելու օգտին: Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ կպահպանի պատգամավորի իր մանդատը Եվրախորհրդարանում և «Եվրոպան՝ ազատության և ժողովրդավարության կողմնակից» խմբակցության փոխնախագահի պաշտոնում:

Նշվում է, որ ֆորմալ առումով՝ ՄԲ-ն դեռ չի մեկնարկել ԵՄ-ն լքելու գործընթացը, քանի որ դրա համար անհրաժեշտ է Լոնդոնի պաշտոնական հայտարարությունը ԵՄ կազմից դուրս գալու մասին:

Աշխարհի առաջատար երկրները ռեկորդային արագությամբ ազատվում են ԱՄՆ պարտատոմսերից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան