24.11.2024
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ն լքելու գլխավոր կողմնակիցը հրաժարական է տվել
prev Նախորդ նորություն

Աշխարհի առաջատար երկրները ռեկորդային արագությամբ ազատվում են ԱՄՆ պարտատոմսերից

Աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերը արագորեն ազատվում են ամերիկյան պարտատոմսերից: Ինչպես այսօր տեղեկացրել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, 2016 թվականի օգոստոսին ամերիկյան պետական պարտատոմսերից (Treasures) հանվել է 61.2 միլիարդ դոլար: Դա ամսական կտրվածքով ամերիկյան պարտատոմսերից ազատվելու ամենամեծ ցուցանիշն է:

Ընհանուր առմամբ, աշխարհի բոլոր երկրների ներդրումը ամերիկյան պարտատոմսերում հասել է 3 տրիլիոն 948 միլիարդ դոլարի: Դա 2012 թվականի հուլիսից արձանագրված ամենացածր ցուցանիշն է: Ամերիկյան պարտատոմսերի ամենախոշոր վաճառողը Չինաստանն է: Այդ երկիրը միայն օգոստոսին ազատվել է 33.7 միլիարդ դոլարի ամերիկյան պարտատոմսերից՝ իր ներդրումը ԱՄՆ-ի պարտքի մեջ հասցնելով 2012 թվականի նոյեմբերի մակարդակին, հայտնում է armtimes.com-ը:

Նույն ժամանակահատվածում Ճապոնիան ազատվել է 10.6 միլիարդ դոլարի ամերիկյան պարտատոմսերից: Ներկայումս Ճապոնիան 1 տրիլիոն 144 միլիարդ դոլարի ամերիկյան պարտատոմսեր ունի: Վաճառված ամերիկյան պարտատոմսերի ծավալով երրորդ տեղում Սաուդյան Արաբիան է: Օգոստոսին Սաուդյան Արաբիան ազատվել է 3.5 միլիարդ դոլարի ամերիկյան պարտատոմսերից: Չորրոդ տեղում Ռուսաստանն է՝ 700 միլիոն վաճառված պարտատոմսերով: Ներկա պահին Ռուսաստանի ներդրումն ամերիկյան պարտատոմսերում կազմում է 87.5 միլիարդ դոլար, ինչը Ռուսաստանի արտարժութային պաշարների 22 տոկոսն է կազմում:

Միաժամանակ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ահազանգել է, որ սեպտեմբերին ու հոկտեմբերին ամերիկյան պարտատոմսերից ազատվելու գործընթացն ավելի է արագացել: Միայն սեպտեմբեր-հոկտեմբերի սկզբին 84 միլիարդ դոլարի պարտատոմս է վաճառվել: Ճշգրիտ տվյալներ կհրապարակվեն առաջիկայում: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության գնահատմամբ վաճառքի նման ծավալները պատմական են եւ երբեք նման բան չի արձանագրվել: