24.11.2024
Աշխարհի առաջատար երկրները ռեկորդային արագությամբ ազատվում են ԱՄՆ պարտատոմսերից
prev Նախորդ նորություն

WikiLeaks. Քլինթոնը թաքցրել է բանկիրների հետ իր կապերը

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնականների նամակագրությունից պարզվում է, որ նա չի ցանկացել, որպեսզի հանրությունը տեղեկանա «Ուոլ սթրիթի» բանկիրների հետ իր հանդիպումների մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է WikiLeaks պորտալում հրապարակված Քլինթոնի ընտրարշավի նախագահ Ջոն Պդեսթայի նամակագրության մեջ:

Օգնականների 2016 թվականի մայիսի նամակագրության մեջ քննարկվել է Քլինթոնի եւ Goldman Sachs-ի ներկայացուցիչների եւ այլ բանկիրների հետ հանդիպումների հարցը:

«Նա չի ցանկանում, որ մարդիկ իմանան «Ուոլ սթրիթի» հետ իր հարաբերությունների մասին: Նա ձգտում է հասնել հակադրությունների բացակայության, եւ դա անելու լավագույն եղանակը մարդկանց անտեղյակության մեջ պահելն է»,- նշված է Պոդեսթայի նամակներից մեկում:

WikiLeaks-ի կայքը ավելի վաղ հրապարակել էր Ջոն Պոդեսթայի գաղտնի նամակների մի մասը, որտեղ նույնպես քաղվածքներ կային Քլինթոնի 2013-14 թվականների վճարովի եւ մասնավոր ելույթներից: Հրապարակման մեջ ամենածայրահեղ պահերից մեկը բանկերի ներկայացուցիչների առջեւ Քլինթոնի ելույթից քաղվածքներն են, որում նա տառացիորեն ասել է, որ իր մեջ երկու քաղաքական գործիչ կա՝ հրապարակային, որի մասին ինքը խոսում է մարդկանց հետ, եւ մասնավոր, «միանգամայն ուրիշ»: